Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Սաութհեմփթոն»

23 Օգոստոսի 2025, 17:55

Սպորտ

«Կրասնոդար»-ի ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշել է չտեղափոխվել անգլիական «Սաութհեմփթոն»: Ինչպես հաղորդում է «Чемпионат»-ը, բանակցություններն անցել են առանց կոնֆլիկտների, և ակումբը չի միջամտել հնարավոր տրանսֆերին:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Կրասնոդար»-ը պատրաստ էր քննարկել անգլիական թիմի առաջարկը, սակայն վերջնական որոշումը կախված էր բացառապես Սպերցյանի ցանկությունից: Ղեկավարության հետ քննարկումների ընթացքում նա մտադրություն է հայտնել սպասել Եվրոպայից եկող այլ տարբերակների։