Էդուարդ Սպերցյանը ժամանել է Երևան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի հավաքականին

20 Մարտի 2025, 13:20

Սպորտ

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը:

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ժամանել է Երևան՝ Հայաստանի հավաքականին աջակցելու:

Հիշեցնենք, որ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում առաջիկա հանդիպումը: