Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Լիդս Յունայթեդ»-ում
05 Փետրվարի 2025, 17:54

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակի անգլիական «Լիդս Յունայթեդ»-ում։ Այս մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը։
Ըստ աղբյուրի՝ «Լիդս»-ը լրջորեն հետաքրքրված է Սպերցյանին ձեռք բերելու հնարավորությամբ։ Չեմպիոնշիփի առաջատար թիմի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն անձամբ ծանոթ է հայ կիսապաշտպանի հնարավորություններին, քանի որ նա գլխավորել է «Կրասնոդար»-ը 2022 թվականի սկզբին։
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը Vprognoze.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Սպերցյանի նկատմամբ «Լիդս Յունայթեդի» հետաքրքրությունը.
«Իհարկե, դա մի քայլ առաջ է։ «Լիդս»-ը հայտնի թիմ է՝ հարուստ անցյալով և ներկայով: Նրանք ներկայումս Չեմպիոնշիփում են, բայց ձգտում են հասնել Պրեմիեր լիգա: Ժամանակին թիմը լավ էր խաղում եվրոպական մրցաշարերում»,- ասել է նա։
Այս մրցաշրջանում 24-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: