Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա. «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանով հետաքրքրված է «Ժիրոնա»-ն
19 Հուլիսի 2025, 18:30
Ինչպես հայտնում են Metaratings.ru-ի աղբյուրները, «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել իսպանական ակումբի հետ, որտեղ քննարկվել են պոտենցիալ տրանսֆերի պայմանները։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ըստ տեղեկությունների, պատրաստ է տեղափոխվել Իսպանիա։
Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։