Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Ժիրոնա»․ ԶԼՄ-ներ

20 Հուլիսի 2025, 13:08

Սպորտ

«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Arménie Football-ի տեղեկություններով՝ «Ժիրոնա»-ն արդեն բանակցություններ է սկսել ռուսական ակումբի հետ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ:

Քննարկման առարկան այժմ ֆուտբոլիստի տեղափոխության գումարն է։ Աղբյուրը նաև հայտնում է, որ իսպանական ակումբին կմիանա ևս մեկ կիսապաշտպան, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Էդուարդի տրանսֆերի վրա:

2023/2024 մրցաշրջանում Սպերցյանն անցկացրել է 35 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է «Чемпионат»-ը։