Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար»-ի ակադեմիայի ռեկորդակիր

04 Նոյեմբերի 2025, 17:45

Սպորտ

2025 թվականի հոկտեմբերին Էդուարդ Սպերցյանը դարձել է «Կրասնոդար»-ի ակադեմիայի առաջին սանը, ում հաջողվել է 50 գոլ խփել ակումբի հիմնական թիմի կազմում։ Այդ նվաճման պատվին հոկտեմբերի 31-ին մարզման ժամանակ նրան հանձնել են կոլաժ, որն արտացոլում է նրա էմոցիաները խփած յուրաքանչյուր գնդակից հետո։

«Յուրաքանչյուր էմոցիա ֆիքսված է և այժմ կդառնա Էդոյի տան թանգարանի մի մասը»,- նշված է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում: