Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ

23 Դեկտեմբերի 2025, 21:45

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը 2025/2026 մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով ճանաչվել է թիմի լավագույն խաղացող։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի կայքը։

Հարցմանը մասնակցել է 1351 մարդ: Սպերցյանը հավաքել է ձայների 43,67%-ը, թեպետ գոլերի քանակով զիջում է ձայների 21,76 %-ով երկրորդ տեղը զբաղեցրած Կորդոբային։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում խփել է 12 գոլ և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: Երրորդը դարպասապահ Ստանիսլավ Ագկացևն է։

Մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով Էդուարդ Սպերցյանը 12 փոխանցումով գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղարկողների ցուցակը: Առաջնության 18 փուլերում նա դարձել է 8 գոլի հեղինակ՝ Ջոն Կորդոբայի հետ կիսելով ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» լավագույն ռմբարկուների առաջին հորիզոնականը: