Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

08 Օգոստոսի 2023, 19:30

Սպորտ

Հայտնի են դարձել Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների անունները:

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կայքը հայտնում է, որ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել են «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը, «Լոկոմոտիվի» հարձակվող Արտյոմ Ձյուբան և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Օգոստոսի 3-ին ցանկը ձևավորվել և հաստատվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեում։