Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է

04 Հունիսի 2023, 00:00

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին` 30-րդ տուրում, Սպերցյանի «Կրասնոդար»-ը մրցեց «Ախմատ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով: Հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և ընթացիկ մրցաշրջանում արդյունավետ փոխանցումների քանակը հասցրեց 12-ի:

Արդեն ավարտված առաջնությունում «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: