Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակում

06 Օգոստոսի 2025, 14:45

Սպորտ

«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Forbes Sport-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակում:

2025/26 մրցաշրջանից առաջ պարբերականը հրապարակել է ամենաբարձր շուկայական արժեք ունեցող ֆուտբոլիստների վարկանիշը, և Սպերցյանը զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո:

Հիմա եթերում