Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է

05 Հունիսի 2024, 17:32

Սպորտ

Ըստ Transfermarkt-ի՝ «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է։ Այս մասին գրում է sportball24․com-ը։

Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 2 միլիոն եվրոյով և կազմում է 20 մլն եվրո։ Այսպիսով, ըստ աղբյուրի՝ այժմ նա հանդիսանում է ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողը Վենդելի և Մատվեյ Սաֆոնովի հետ միասին, ով շուտով կդառնա ՊՍԺ-ի խաղացող: