Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի առաջատարն է գոլային պահերի քանակով

01 Հոկտեմբերի 2025, 18:30

Սպորտ

Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գլխավորել է MIR Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025-2026 1/3 սեզոնի հիմնական ցուցանիշների վիճակագրությունը։

«Ռուստատ» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 10 տուրերից հետո Սպերցյանը դարձել է առաջատարը՝ գոլային պահերի (21) և փոխանցումների (20) քանակով։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։