Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում
12 Դեկտեմբերի 2024, 18:00
«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ Ըստ Opta վիճակագրական պորտալի հրապարակած տվյալների՝ հայ ֆուտբոլիստը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Lավագույն խաղացողները որոշվել են՝ օգտագործելով հեղինակային Opta points բանաձևը՝ խաղացողի բոլոր դրական և բացասական գործողությունների գումարը: Էդուարդ Սպերցյանը հավաքել է 385 միավոր (Opta Points):
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Սպարտակ»-ի կիսապաշտպան Էզեկիել Բարկոն` 548 միավորով։