Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի վերջին հինգ մրցաշրջանների ամենաարդյունավետ խաղացողն է

01 Դեկտեմբերի 2025, 23:26

Սպորտ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռեկորդ է սահմանել՝ մեկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անկյունային և տուգանային հարվածներից կատարած արդյունավետ փոխանցումների քանակով։ Այս մասին հայտնում է «Opta Sports» վիճակագրական պորտալը։

Վիճակագրությունը վարվում է 2009 թվականից։

Նա «Կռիլյա Սովետով»-ի հետ խաղում անկյունայինից 7-րդ գոլային փոխանցումն է կատարել։

Սպերցյանը նաև ՌՊԼ-ի վերջին 5 մրցաշրջանների ամենաարդյունավետ խաղացողն է․ նա 2021/22 մրցաշրջանից ի վեր անցկացրած 127 խաղում ունի 80 գոլային գործողություն (48 գոլ և 32 գոլային փոխանցում)։