Էդուարդո Էռնեկյան. Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը

04 Դեկտեմբերի 2024, 23:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 4-ին արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի ծննդյան օրն է։

Էռնեկյանը ծնվել է 1932 թվականին Բուենոս Այրեսում։ Նրա ծնողները գաղթել էին Արևմտյան Հայաստանից։

Իր ձեռնարկատիրական հակումների և նախանձելի խելամտության շնորհիվ Էռնեկյանը միշտ կարողացել է հասնել հաջողության, անկախ նրանից, թե ինչ նախագիծ է ձեռնարկել։

Ի դեպ, Էռնեկյանը կարողացել է հաջողության հասնել տարբեր նախագծերում։ Բայց նրա կյանքի հիմնական գործն ու եկամտի աղբյուրը օդանավակայաններն էին։ Նա ներդրում է կատարել սեփականաշնորհման մեջ և ձեռք բերել «Aeropuertos Argentina 2000» ընկերությունը, որը վերահսկում է Արգենտինայի օդանավակայանների մեծ մասը: Ահա թե ինչու են Էռնեկյանին անվանում «օդանավակայանների արքա»։

Էդուարդո Էռնեկյանին նույնիսկ հաջողվել է ճգնաժամից դուրս բերել ձախողման եզրին կանգնած տարբեր ընկերություններ։ Օրինակ՝ նա «փոսից» հանել է հորեղբոր տեքստիլ ձեռնարկությունը, որը հետագայում երկար տարիներ դարձել է Արգենտինայի խոշոր տեքստիլ ձեռնարկություններից մեկը։

Մեդիոլորտը դարձել է նաև հետաքրքիր և եկամտաբեր բիզնես։ Էռնեկյանը շատ արագ կարողացավ այստեղ ևս լավ արդյունքների հասնել ՝ ունենալով մի քանի հեռուստաալիքներ, ռադիոկայաններ և լրատվական գործակալություն։

Էռնեկյանը երբեք չի մոռանում նաև իր պատմական հայրենիքի մասին։ Ձեռնարկատերը Արգենտինայի Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահն է, որն իր նպաստն է բերում ողջ աշխարհի հայ համայնքների զարգացմանը։

Էռնեկյանի ընկերությունը ներգրավված է հայկական «Զվարթնոց» օդանավակայանի ենթակառուցվածքային զարգացման գործում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսական զարգացման նկատմամբ։

Նշենք, որ 2017 թ-ին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել:

Հիմա եթերում