Էդվարդ Հարությունյան․ Օպերային կյանքին նվիրված երաժիշտը

25 Հունիսի 2024, 23:15

Հայեր

Հունիսի 25-ին օպերային երգիչ Էդուարդ Հարությունյանի ծննդյան օրն է:

Էդվարդը սովորել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական դպրոցում՝ ակադեմիական վոկալի դասարանում: Հետագայում տեղափոխվել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, մասնակցել է օպերային ստուդիայի բեմադրություններին։

2005 թվականին Դ. Աշկենազիի ղեկավարությամբ Ս.Վ. Ռախմանինովի «Մոննա Վաննա» անավարտ օպերայում կատարել է Բորսոյի դերերգը։

2012-ին Էդվարդը ընդունվել է Ն. Ի. Սացի անվան թատրոն և կատարել Խոսեի դերերգը Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայից: Նույն թվականին նա սկսել է աշխատել որպես մենակատար «Աշխարհի տաղանդներ» հիմնադրամում։

Հարությունյանը ժամանակին իրեն փորձել է նաև որպես մենակատար Վ. Ռիբինի ղեկավարած տղամարդկանց կամերային երգչախմբում: 2020 թվականից Էդվարդ Հարությունյանը Կրասնոյարսկի Դ. Ա. Խվորոստովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչն է։

2022 թվականին «Մեծ թատրոնում» թատերախմբի հյուրախաղերի ժամանակ կատարել է Հաջիի դերերգը։