Էդվարդ Խաչատրյանը Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Մոսկվայում
28 Մարտի 2025, 14:52

Մոսկվայում կայացել է «Մեր սիրելի կինոն» խորագրով համերգը` Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Էդվարդ Խաչատրյանի մասնակցությամբ։ Համերգը ղեկավարել է դիրիժորը Նիկոլայ Խոնձինսկին։
Համերգին հնչել են սիրված երգեր կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում ընդգրկված ֆիլմերից. ինչպիսիք են «Դ’ Արտանյանը և երեք հրացանակիրները», «Ադամանդե ձեռքը», «Մերի Փոփինս, ցտեսություն», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Կովկասի գերուհին», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Չեբուրաշկա», «Զգուշացիր մեքենայից» և այլն: