Էդվարդ Ղազարյանի ֆիլմը հավակնում է «Սպիտակ փիղ» մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում

18 Դեկտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Հրապարակվել է կինոգետների և կինոքննադատների գիլդիայի ամենամյա «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության 2024 թվականի կարճամետրաժ ֆիլմերի կարճ ցուցակը:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է հավակնում ռեժիսոր Էդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմը: Այն պատմում է, թե ինչպես են հայ Արսենը և ադրբեջանուհի Ֆաթին ճանապարհի լեռնային հատվածում վթարի ենթարկվում: Ճանապարհային տեսուչներին երկար սպասելու ընթացքում հերոսները փորձում են խաղաղ երկխոսության հասնել:

Արդյունքները կամփոփվեն 2025 թվականի հունվարի վերջին։

Հիմա եթերում