Եկատերինա Դուրյան-Արմենյան․ Բեմի թագուհին
28 Օգոստոսի 2024, 23:58
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 28-ին թատրոնի և կինոյի դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանի ծննդյան օրն է:
Դերասանուհին ծնվել է 1885 թվականին Թիֆլիսում։ Պրոֆեսիոնալ դերասանական գործունեությունը սկսել է 1903 թվականին։ Ամուսնու՝ դերասան Արմենակ Արմենակյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և արտերկրում (Եգիպտոս, Թուրքիա, Ռումինիա, Իրան, Ֆրանսիա):
Երկար տարիներ եղել է Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի (այժմ՝ Գյումրի):
Շատերի համար Եկատերինա Դուրյան-Արմենյանը կանացիության և նրբագեղության չափանիշ էր։ Դերասանական շնորհը նրան տրվել է ի վերուստ, նա ուներ բեմական խոսքի կուլտուրա և ցանկացած դեր խաղալու բացառիկ տաղանդ: Եկատերինա Դուրյան-Արմենյանը իր փայլուն խաղով փորձել է փոխանցել իր հերոսուհիների բնավորության առանձնահատկությունները:
Եկատերինա Դուրյան-Արմենյանը կյանքից հեռացել է 1969 թվականի մայիսի 6-ին Գյումրիում: