Եկատերինբուրգում հայկական մեծ տոն կանցկացվի
12 Հուլիսի 2025, 13:30
Եկատերինբուրգում հուլիսի 13-ին և 14-ին տեղի կունենա հայկական գինեգործությանը նվիրված «ArmWine» ցուցահանդեսը:
Տոնը բաղկացած է մի քանի բաժիններից։ Ցուցահանդեսում կմեկնարկի գործարար ծրագիր՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջատար փորձագետների մասնակցությամբ։
Կկայանա նաև զվարճալի շոու, որի կենտրոնական մասը կլինի Մեծ թատրոնի արտիստների՝ «Fermata» լարային քառյակի ելույթը։ Բացի այդ, կկազմակերպվի «Հայաստան՝ գինու սուրբ երկիր» խորագրով լուսանկարչական ցուցահանդես՝ ՀՀ պատմության ազգային թանգարանի աջակցությամբ։
«ArmWine»-ին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր հյուրերը։


