Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոսը քաղաքին սրտի տեսքով կամար է նվիրել

02 Օգոստոսի 2023, 19:10

Մշակույթ

Եկատերինբուրգի կենտրոնում սկսել են հսկա սրտի տեսքով արձան տեղադրել։ Քաղաքի 300-ամյակին նվեր է մատուցել Ուրալի մայրաքաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը:

«Նարեկ Սպարտակյանը որոշել է նվեր մատուցել սիրելի քաղաքին։ Եկատերինբուրգի ղեկավար Ալեքսեյ Օռլովը պաշտպանել է դիվանագետի գաղափարը»,- ասվում է «Եկատերինբուրգի Միջազգային կապեր» տելեգրամյան ալիքը:

Կառույցը ստացել է «Սեր» անվանումը և խորհրդանշում է «տեղացիների բարությունն ու ներգրավվածությունը»։

Սրտաձեւ կամարը ժամանակավորապես կտեղադրվի քաղաքի կենտրոնում, և որոշ ժամանակ անց այն կհեռացվի: Երբ տեղադրման աշխատանքներն ավարտվեն, դրա վրա հնարավոր կլինի տեսնել տարբեր հաղորդագրություններ: Օրինակ՝ «300» թիվը, ինչպես նաև ամսաթիվը, թե այն կոնկրետ երբ է ստեղծվել:

Հիմա եթերում