Եկե՛ք աջակցելու․ Արման Ծառուկյանը վաղվա մենամարտից առաջ դիմել է երկրպագուներին
17 Դեկտեմբերի 2025, 20:40
Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել, որում բոլորին հրավիրել է իր մենամարտին։
«Վաղը բոլորին հրավիրում եմ իմ մենամարտին։ Շատ հետաքրքիր է լինելու։ Բացի ինձնից, մրցելու են նաև մեր շատ հայրենակիցներ։ Եկե՛ք աջակցելու։ Մենք բոլորին սպասելու ենք»,- ասել է Ծառուկյանը։
Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ACBJJ 20 մրցաշարը։ Երեկոյի կենտրոնական իրադարձությունը կլինի ջիու-ջիցուի սուպերմենամարտը, որտեղ Արման Ծառուկյանը տատամի դուրս կգա մինչև 80 կգ քաշային կարգում, «No-Gi» ձևաչափով։ Մրցակցի անունը դեռ գաղտնի է պահվում։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ծառուկյանը փայլուն հաղթանակ է տարել Կատարում UFC-ի մրցաշարում․ երկրորդ ռաունդում հաղթել է Դեն Հուքերին «ձեռքի եռանկյունի» խեղդող հնարքով։