Եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

26 Հուլիսի 2024, 10:17

Քաղաքականություն

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։

«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: