Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք․ Փաշինյանը նոր առաջարկ է արել Բաքվին

13 Հունվարի 2024, 19:11

Քաղաքականություն

Առաջարկում ենք Ադրբեջանի հետ «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Առաջարկում եմ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- հայտարարել է Փաշինյանը։

Հիմա եթերում