Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ
12 Ապրիլի 2026, 19:48
Ունենք անընդունելի իրավիճակ։ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից: Այս մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։
Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։
Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։
Այսօր էլ Հայ Եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները»,- նշել է նա։