Եկեղեցիների համաշխարհային և Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդները Արցախի վերաբերյալ հայտարարություններ կանեն. Արամ Ա

31 Հուլիսի 2023, 22:35

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։

«Վեհափառ Հայրապետը դեսպանը տեղեակ պահեց միջ-եկեղեցական աշխարհին ճամբով, յատկապէս Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին (Մ.Ա.Ե.Խ.), Արցախի գծով կատարուելիք յայտարարութիւններուն մասին։ Դեսպանը, իր կարգին, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Նորին Սրբութեան Հայաստանի ու յատկապէս Արցախի մէջ վերջին օրերուն տեղի ունեցած զարգացումներուն մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։