Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանի համար աղոթքի օր կանցկացնի

31 Հոկտեմբերի 2024, 17:10

Քաղաքականություն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին Ժնևի Սեն Պիեռ տաճարում Հայաստանի համար աղոթքի օր կանցկացնի։

«ԵՀԽ-ն հրավիրում է բարի կամքի տեր բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 գագաթնաժողովի մեկնարկից 1 օր առաջ, միանալ Հայաստանի համար աղոթքին՝ հանուն խաղաղության, փախստականներին աջակցության և գերիների ազատ արձակման»,- ասվում է հաղորդագրությունում։

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին:

Հիմա եթերում