Եկեղեցու դեմ արշավն ամենամեծ պղծությունն է․ վանաձորցիներ
20 Օգոստոսի 2025, 15:48
Վանաձորի բնակիչները Alpha News-ի հետ զրույցում խոսել են եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին:
«Եկեղեցին Աստծո տունն է, անընդունելի է եկեղեցու դեմ հարձակումը»,- ասել է բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակչի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելն ամենամեծ պղծությունն է: «Այդ արշավը մտածված է և ծրագրավորված: Հարվածում են այն կարևորագույն կետերին, որոնցով պայմանավորված է հայ ժողովրդի նկարագիրը»,- ասել է նա:
«Եկեղեցին ապավեն է մեր ժողովրդի համար»,- նշել է Վանաձորի բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: