Եկեղեցու դեմ պայքար, որպես ռուսական ազդեցությունից պաշտպանությո՞ւն. քննարկում Բեռլինում

10 Դեկտեմբերի 2025, 21:18

Քաղաքականություն

Գերմանիայում Փաշինյանը արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մասնակցում է քննարկման։

ԵՄ պաշտոնյաներից մեկն՝ արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասել է․ «Մենք հիմա աշխարհ-ռազմավարական ներդաշնակեցման վերջնակեցման փուլում ենք Հայաստանի հետ։ Հանդգնեմ այսպես՝ հետխորհրդային դարաշրջանն ավարտված է, և դուք իրավացի եք՝ մենք 30 տարի ապրեցինք մի փուլում, որում մենք էլ երկրները դիտարկում էինք այն տեսանկյունից, որ սա հետխորհրդային տարածք է, դա ավարտված է։ Մենք, իհարկե, մեծ ոգևորությամբ ենք հետևում ընտրություններին, որոնք շուտով կլինեն, մենք հենց նոր դրա մասին խոսեցինք: Ինչո՞վ մենք կարող ենք օգնել, ինչո՞վ մեր այլ գործընկերները կարող են օգնել։ Օրինակ՝ Մոլդովայի պարագան, Մոլդովան իր փորձով ինչպե՞ս կօգնի բարեհաջող ժողովրդավար ընտրություններին: Երկրորդն այն է, որ Հայաստանը, իհարկե, արժանահավատ, հուսալի խաղաղության գործընկեր է։ Դա, կարծում եմ, լրջագույն ձեռքբերում է և անգամ ես փշաքաղվում եմ դա ասելիս, որ անկասկած՝ մեր լավ բարեկամ Ադրբեջանի դեսպանը նստած է այստեղ»։

Ներկաներից մեկն էլ հարց է ուղղել Փաշինյանին՝ «ի՞նչ կոնկրետ քայլեր կան Հայաստանի համար՝ կապված Եվրամիությանն ինտեգրվելու հետ, Գերմանիան և Եվրամիությունն ինչպե՞ս կարող են պաշտպանել ու աջակցել Հայաստանին այս ընտրությունների ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը ռուսական ազդեցությունից պաշտպանել ընտրություններին միջամտելու փորձերից»։ Հարցին Փաշինյանն այսպես է պատասխանել․

«Եկեղեցու այս ամբողջ պամտությունը համապատասխանելու մասին է։ Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայ առաքելական եկեղեցու կանոններին, նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը։ Չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և գործիք՝ արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն։ Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում»։

Հիմա եթերում