Եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների հարազատների ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
30 Մարտի 2026, 19:00
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ և Միքայել Մինասյանների պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ տղաներն ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում ընթացած պատարագից հետո իրավիճակը լարվել է։ Պատարագին մասնակցելուց հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հեռանալ, քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել նրան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպով ձերբակալվել են դպրոցականներ։