Եկեղեցու նկատմամբ այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական․ քաղաքացի

23 Հոկտեմբերի 2025, 17:30

Կարծիք

Եկեղեցին հայ ազգի հիմնաքարն է, նրա շուրջն ենք մենք համախմբվում։ Նման կարծիք են հայտնել մեր քաղաքացիները՝ խոսելով եկեղեցու հանդեպ իշխանությունների հալածական վերաբերմունքի ու հարձակումների մասին։

«Հոգևորականն ինչ էլ ասի, ինչ էլ անի, դա իր կարծիքն է։ Մարդ իր սեփական կարծիքը չունենա՞ և հատկապես հոգևորականը։ Բայց հոգևորականը և՛ ժողովրդի դարդով ապրող մարդ է, և՛ հոգևոր կյանքով ապրող մարդ, այսինքն՝ նրա կյանքն արդեն երկակի է։ Նա պետք է դատողություններ անի՞, թե՞ չէ, և դատողության համար դատել ինձ թվում է՝ աբստրակ մտածելակերպ է, ոչ իրական»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Զրուցակիցներից մեկն էլ նշում է՝ եկեղեցին այսօր թրքացման են տանում։

«Եկեղեցու նկատմամբ այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական, կարելի է ասել՝ թրքացման են տանում։ Մեր քրիստոնեությունը չպիտի այսպես ոտնահարվի, ինչպես հիմա անում են իշխանությունները»,- նշել է նա։