Եկեղեցուն և ժողովրդին իրար դեմ հանելով ոչ երկիր կպահես, ոչ էլ խաղաղություն կկերտես․ հարցում Շիրակում

21 Նոյեմբերի 2025, 18:00

Քաղաքականություն

Շիրակի մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են այն մասին, թե ինչպիսի ղեկավար կուզենային տեսնել Հայաստանում։

«Երկրի ղեկավարը պետք է ունենա ամենամեծ հատկությունը՝ խիզախությունը։ Զինված ուժերը պետք է կարգավորի։ Մի քանի զենք ձեռք բերելուց հետո կտեսնեք, որ թշնամին կսաստվի, քանի որ նրանք վախկոտ ազգ են»,- կարծում է Շիրակի բնակիչներից մեկը։

Հարցմանը մասնակից մեկ այլ բնակչի խոսքով՝ երկրին պետք է կրթված, հայրենասեր և ժողովրդի ցավը հասկացող ղեկավար։ «Եկեղեցուն և ժողովրդին իրար դեմ հանելով ոչ երկիր կպահես, ոչ էլ խաղաղություն ու պատմություն կկերտես»,- ասել է նա։

«Երկրի ղեկավարը պետք է կատարի տված խոստումները»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Հիմա եթերում