Էկրան կբարձրանա 44-օրյա պատերազմի հետեւանքների մասին պատմող «Սուրեն» ֆիլմը

03 Հոկտեմբերի 2023, 12:00

Մշակույթ

Շուտով հայ հայրենադարձ ռեժիսոր Վալերի Վարդանյանի «Սուրեն» ֆիլմը, որ նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմին, դրա հետևանքներին, էկրան կբարձրանա ու կներկայացվի կինոփառատոներում:

kino-teatr.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմից հետո մարդկանց զանգվածային գաղթի մասին, երբ մարդկանց ստիպում էին լքել իրենց տները, հողերը, ամեն ինչ թողնել-հեռանալ։

Նրանց անվտանգության համար պատասխանատու է 102-րդ դիվիզիայի սպան, որ միջազգային փոքր թիմի գլխավորությամբ ուղարկվում է Արցախի հեռավոր շրջաններ՝ անվտանգ տեղաշարժ ապահովելու համար։

Սուրեն անունով տարեց տղամարդը, որ ապրում է թոռան հետ Հացաշատ գյուղում, հրաժարվում է լքել իր տունը։

Ֆիլմը ռեժիսոր Վալերի Վարդանյանի, սցենարիստ Ալեքսանդր Ռազգադաևի և օպերատոր Պավել Մինաևի համատեղ աշխատանքն է։

Հիմա եթերում