Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին. Դավիթ Ղազինյան

29 Հոկտեմբերի 2025, 14:28

Տնտեսություն և Բիզնես

Մենք պնդում ենք, որ այսօր էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարելի է նվազեցնել, ընդ որում, դա անել ոչ թե ՀԷՑ-ի, այլ Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

«Շատ արագ պետք է կատարվի այդ փոփոխությունը, որպեսզի մեր բնակչությունն օր առաջ ավելի էժան սակագնով օգտվի էլեկտրաէներգիայից»,- ասել է նա։ 

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՀԷՑ-ը վերջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում բարելավել է դիրքերը՝ 21-ից բարձրանալով 18-րդ տեղը, Դավիթ Ղազինյանը նշել է, որ դրանք մանիպուլյատիվ հայտարարություններ են։ 

«Առաջին եռամսյակում ՀԷՑ-ը եղել է 9-րդ տեղը: Նախորդ տարի երկրորդ եռամսյակում եղել է 18-րդ, մի եռամսյակում 12-րդ, մի եռամսյակ՝ 19-րդ տեղում»,- հավելել է Ղազինյանը:  

Հիմա եթերում