Էլեն Բադալյանը «Ну-ка, все вместе!»-ում իր հզոր ձայով հիացրել է ժյուրիի անդամներին․ նա եզրափակչում է

24 Նոյեմբերի 2024, 12:38

Հայեր | Մշակույթ

Հայազգի մոսկվայաբնակ 17-ամյա Էլեն Բադալյանը հերթական անգամ հիանալի ելույթ է ունեցել ռուսական »Ну-ка, все вместе» շոուի ժամանակ։

Նա այս անգամ ներկայացրել է Ջենիֆեր Հադսոնի «And I Am Telling You I’m Not Going» երգը։ Երգչուհու օգտին քվեարկել են ժյուրիի բոլոր 100 անդամները։

Այսպիսով, Էլենն անցել է «Ну-ка, все вместе!»-ի եզրափակիչ։