Էլեն Եղիազարյանը ելույթ կունենա վոկալիստների և կոնցերտմայստերների միջազգային մրցույթի դափնեկիրների համերգին
04 Մարտի 2025, 09:23

Մարտի 4-ին Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ մեներգչուհի, սոպրանո Էլեն Եղիազարյանը։ Նա ելույթ կունենա Հիբլա Գերզմավայի վոկալիստների և նվագակցողների երկրորդ միջազգային մրցույթի դափնեկիրների համերգի շրջանակներում, որում նա արժանացել է երրորդ մրցանակի:
Մրցույթի մյուս հաղթողների հետ երգչուհին կկատարի հայտնի կոմպոզիտորների արիաներ և ռոմանսներ։
Համերգին ելույթ կունենա նաև Հիբլա Գերզմավան, ով կկատարի մի քանի գլուխգործոցներ։