Էլեն Եղիազարյանը՝ Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների մրցույթի մրցանակակիր
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների միջազգային մրցույթը:
Հայ սոպրանո Էլեն Եղիազարյանն արժանացել է մրցույթի երրորդ մրցանակին: Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Հունվարի 21-ին տեղի է ունեցել եզրափակիչ փուլը, որի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ընտրությամբ երկու արիա։
Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների միջազգային մրցույթը նախաձեռնել է Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Հիբլա Գերզմավան: Մրցույթն անցկացվում է «Հիբլա Գերզմավա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում երիտասարդ կատարողներին իրենց նորամուտը նշել առաջատար օպերային բեմերում և մասնակցել «Հիբլա Գերզմավա» հիմնադրամի կազմակերպած համերգներին:
