Էլեն Վիրաբյանը կդառնա Yerevan International Flute Festival 2025-ի մասնակից

23 Հունիսի 2025, 10:00

Մշակույթ

Պատանեկան միջազգային հեղինակավոր բազմաթիվ մրցույթների դափնեկիր ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը կդառնա հոկտեմբերի 26-30-ը Երևանում կայանալիք Yerevan International Flute Festival 2025-ի մասնակից:

«Ես երջանիկ եմ, որ մաս եմ կազմում Yerevan International Flute Festival 2025-ին։ Ֆլեյտահարներ, եկեք աշնանը Երևան՝ ֆլեյտահարության այս մեծ միջոցառմանը: Կլինեն հրաշալի աստղեր։ Կանցկացվեն համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ, անմոռանալի հանդիպումներ»,-գրել է նա սոցցանցի իր էջում։