Էլեն Վիրաբյանը՝ «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» մրցույթի դափնեկիր
12 Հունիսի 2025, 17:00
Հունիսի 10-ին Պետական ակադեմիական կապելլայում ավարտվել է «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից հիմնադրված «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» պատանի երաժիշտների առաջին մրցույթը:
Եզրափակիչ համերգին ելույթ են ունեցել եզրափակչի 4 մասնակիցներ՝ Մարիա Վարակինան (16 տարեկան, դաշնամուր, Ռուսաստան), Էլեն Վիրաբյանը (14 տարեկան, ֆլեյտա, Ռուսաստան/Հայաստան), Պոլինա Թխայը (17 տարեկան, թավջութակ, Ռուսաստան) և Սոֆյա Տյուրինան (17 տարեկան, սաքսոֆոն, Ռուսաստան): Նրանց ելույթներին ուղեկցում էր Կապելլայի սիմֆոնիկ նվագախումբը։
Ժյուրիի որոշմամբ Էլեն Վիրաբյանը դարձել է մրցույթի դափնեկիր:
