Ելենա Արարատովա․ Բալետի կրակն ու բոցը

24 Հուլիսի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 24-ին խորհրդային հայտնի բալետի պարուհի Ելենա Արարատովայի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Թիֆլիսում, ընդունվել է բալետի ստուդիա՝ սովորելով իտալացի հայտնի բալետի պարուհի Պերինիի ղեկավարությամբ։

Իր բալետային կարիերան Արարատովան սկսել է Թբիլիսիի օպերայի թատրոնից։ Իսկ 1935 թվականին ՝ Հայաստանի օպերային թատրոնի բացումից հետո, նա ելույթ է ունեցել արդեն նրա բեմում։

Ելենա Արարատովան հաջողությունը ձեռք է բերել առաջին իսկ դերերից, նա հնարավորինս արագ միացել է հայկական բալետի հրաշալի արտիստներին, որոնք որ միայն հայտնի էին հայրենիքում, այլև ԽՍՀՄ-ում՝ չզիջելով խորհրդային միության պետությունների խոշոր քաղաքների բալետային խմբերին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ Արարատովան իր բալետային խմբի հետ մշտապես մեկնել է առաջնագիծ։

Արարատովայի խաղացանկն անհավանական էր.դրանք դերեր էին բալետային ամենատարբեր ներկայացումներում ՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից։ Երկրպագուները լավ էին հիշում նրա ելույթները։ Նրան բնութագրելիս ասում էին՝ կրակ է, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում:
Ելենա Արարատովան բեմից հեռացել է 1960-ականների սկզբին և աշխատել է որպես բալետի ուսուցիչ։ Նա դասավանդել է Երևանի պարարվեստի դպրոցում։

Ելենա Արարատովան մահացել է 1996 թվականին Երևանում։

Հիմա եթերում