Էլինա Ավանեսյանը անցել է Ուիմբլդոնի երկրորդ փուլ

03 Հուլիսի 2024, 16:42

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում 6:2, 6:3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Անգելինա Կալինինային։

Ուիմբլդոնի երկրորդ շրջանում 21-ամյա Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը WTA-ի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ռուս Լյուդմիլա Սամսոնովան է։

Նշվում է նաև, որ Կարեն Խաչանովն էլ վաղը կանցկացնի իր հանդիպումը Կարացևի հետ․ խաղը հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով։

Հիմա եթերում