Էլինա Ավանեսյանը դուրս է եկել WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ

26 Հուլիսի 2024, 16:49

Սպորտ

Ռուսաստանաբնակ թենիսիստուհի, աշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA 250 մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա տպավորիչ հաղթանակ է տարել ֆրանսիացի մարզուհի Քլոե Պակեի նկատմամբ՝ հանդիպումն ավարտելով 6-2, 6-3 հաշվով, գրում է «Sportball24.com»-ը:

Մեկ օրում 21-ամյա թենիսիստը կարողացել է միանգամից երկու հաղթանակ տանել։ Առավոտյան նա ավարտել է մրցախաղը ռումինացի թենիսիստուհի Կրիստիայի հետ․ առաջին սեթում հանդիպումն ընդհատվել է 2-0 հաշվով և ավարտվել հաջորդ առավոտյան, Էլինան հաղթել է 7-5, 6-4 հաշվով։ Եվ ընդամենը երեք ժամ անց նա կրկին դուրս է եկել կորտ և վստահ հաղթել Քլոե Պակեին՝ ապահովելով իր տեղը եզրափակչում։

Եզրափակչում, որը տեղի կունենա հուլիսի 26-ին, Էլինան կհանդիպի 17-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևայի հետ։

Նշենք, որ Էլինա Ավանեսյանն իր կարիերայում առաջին անգամ է դուրս է եկել WTA եզրափակիչ։