Էլինա Ավանեսյանը հաղթել է Գրետյե Մինենին և դուրս եկել Հոբարթում ընթացող WTA-250-ի քառորդ եզրափակիչ
08 Հունվարի 2025, 17:27
Ավստրալիայի Հոբարթ քաղաքում ընթացող WTA-250 մրցաշարում հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը տեղի է ունեցել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանի և բելգիացի Գրետիե Մինենիեի հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է Ավանեսյանի հաղթանակով երկու սեթում՝ 6:2, 6:2 հաշվով:
Հոբարթում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակչում Ավանեսյանը կհանդիպի ԱՄՆ-ը ներկայացնող աշխարհի 36-րդ ռակետ Ամանդա Անիսիմովայի և Հունգարիան ներկայացնող Աննա Բոնդարի մրցամարտի հաղթողի հետ։