Էլինա Ավանեսյանը սենսացիոն հաղթանակ է տարել

01 Հունիսի 2024, 21:50

Սպորտ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։ Երրորդ շրջանում հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 3:6, 6:3, 7:6 (10:6)։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, իտալացի Յասմինե Պաոլինիի եւ աշխարհի 228-րդ ռակետ, կանադացի Բյանկա Անդրեեսկուի դիմակայության հաղթողը։