Էլինա Ավանեսյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից
26 Հունիսի 2024, 00:40
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթները Բրիտանական Իսթբուրն քաղաքում ընթացող թենիսի WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում:
Հիմնական փուլի առաջին շրջանում հայ թենիսիստուհին մրցել է չեխ Կարոլինա Մուխովայի հետ: Առաջին սեթում չեխի օգտին 3:1 հաշվի ժամանակ Ավանեսյանը ստիպված էր բժշկական թայմ-աութ վերցնել, իսկ հետո հրաժարվել պայքարը շարունակելուց: