Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել են Սերբիայի առաջին լիգայի հաղթող

24 Հոկտեմբերի 2023, 10:10

Սպորտ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ: Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես են գալիս նաեւ  կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:

«Ցրվենա Զվեզդան» նաև բրոնզե մեդալ էր նվաճել հոկտեմբերի 1-ից 7-ը Ալբանիայում անցկացված կանանց Եվրոպայի ակումբային գավաթում: