Էլինա Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներ

18 Նոյեմբերի 2024, 17:00

Մշակույթ

Հայ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը դարձել են Պորտուգալիայում ընթացող «XVIII Torneio Internacional Figueira da Foz-Sabir Ali» շախմատի մրցաշարի հաղթողներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Կանանց մրցաշարում Դանիելյանը 9 տուրում վաստակել է 6 միավոր։ Տղամարդկանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Կարեն Գրիգորյանը․ նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր։