Էլինա Ոսկանյանը՝ գեղարվեստական մարմնամարզության արծաթե մեդալակիր

17 Օգոստոսի 2024, 09:54

Սպորտ

Կրասնոդարում առաջին անգամ անցկացվել են գեղարվեստական մարմնամարզության «Հաղթանակի փայլը» միջազգային մրցումներ՝ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ելենա Նեֆեդովայի մրցանակների համար:

Մրցաշարին մասնակցել է շուրջ 800 մարմնամարզիկ Ռուսաստանի 17 մարզից և աշխարհի 16 երկրից: Մասնակիցների թվում էր նաև 9-ամյա Էլինա Ոսկանյանը:

Էլինան հանդես է եկել 8-9 տարիքային խմբում՝ 3-րդ մարզական կարգի որակավորման ծրագրով: Մրցաշարում նա արծաթե մեդալ է նվաճել օղակով վարժությունում։20:35