Էլիզաբեթ Աբրահամյանը՝ սեղանի թենիսի Ռուսաստանի առաջնության հաղթող

26 Մարտի 2025, 19:24

Սպորտ

Նիժնի Նովգորոդից Էլիզաբեթ Աբրահամյանը դարձել է սեղանի թենիսի Ռուսաստանի իննակի չեմպիոն։ Մարտի 17-ից 23-ը Կազանում կայացած ազգային առաջնությունում Էլիզաբեթը երկու ոսկե մեդալ է նվաճել։

Եզրափակչում Էլիզաբեթ Աբրահամյանը հաղթել է Նիժնի Նովգորոդի մարզի մեկ այլ ներկայացուցիչ Վլադա Վորոնինային(4:0):

Աբրահամյանը դարձել է պատմության մեջ առաջին մարզուհին, ով մենախաղում անընդմեջ հաղթել է Ռուսաստանի երեք առաջնություններում։

«Թենիսով սկզբում զբաղվում էր ավագ եղբայրս։ Ես և մայրս գնում էինք նրան մարզադպրոցից վերցնելու։ Ես երեք տարեկան էի, երբ ուզում էի դա փորձել։ Մարզիչը համաձայնեց աշխատել ինձ հետ՝ պայմանով, որ շաբաթվա ընթացքում կսովորեի գնդակը ռակետին խփել հինգից յոթ անգամ։ Այդ ժամանակից ի վեր սեղանի թենիսն իմ կյանքում գլխավոր տեղ Է զբաղեցնում»,- պատմել է Էլիզաբեթը: