Ելիզավետա Շահխաթունի. Առաջին կին ավիակոնստրուկտորը
21 Մարտի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ելիզավետա Ավետի Շահխաթունին ԽՍՀՄ-ում առաջին կին ավիակոնստրուկտորն է, ծնվել է Երևանում, քաղաքական գործչի և ուսուցչուհու ընտանիքում:
Դպրոցն ավարտելուց հետո Ելիզավետան երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում: 1930 թվականին ընդունվել Է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, որտեղ անմիջապես ընդունվել է երկրորդ կուրս։
1941թ. նա ընդունվել է Ա. Ս. Յակովլևի փորձարարական-կոնստրուկտորական բյուրո, որտեղ աշխատել է մինչև 1945 թվականը: Այնտեղ նա մասնակցել է Յակ-7, Յակ-9, Յակ-3, Յակ-15, Յակ-18 ինքնաթիռների ստեղծմանը։
Ելիզավետան դասավանդել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտում։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Ինքնաթիռի ստեղծման համար Շախհաթունին արժանացել է Լենինյան մրցանակի։
Ելիզավետա Ավետովնան մահացել է 2011 թվականին Կիևում։